Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ղարաբաղյան հարցը

Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ղարաբաղյան հարցը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հետ քննարկել է Ղարաբաղյան կարգավորման հարցում ջանքերի համատեղման եւ կոորդինացիայի հարցը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Հանդիպմանը մասնակցել են Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Ղարաբաղում ձեւավորված իրավիճակը ռուս-հայ-ադրբեջանական՝ կրակի դադարեցման մասին համատեղ հայտարարությունից հետո, որը ստորագրվել է նոյեմբերի իննին։ Դիտարկվել են այն հարցերը, որոնք առնչվում են հետագայում միջնորդական ջանքերի կոորդիանցմանը եւ մեկտեղմանը։