Քաղաքական ուժի գլխի տղա. Փաշինյանը՝ Քոչարյանին

Քաղաքական ուժի գլխի տղա. Փաշինյանը՝ Քոչարյանին

Ինչպես գրել էինք, քիչ առաջ Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը մի քանի հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա ասաց,որ հարցը տալիս է կառավարության գլխին: Փաշինյանի պատասխանից հետո ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ինչից հետո իրավիճակը կտրուկ լարվեց:

«Երբ ձեր քաղաքական ուժի գլխի տղան հարց տվեց, ես հստակ…»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ հասկանալ՝ ընդդիմությունը կամ կոնկրետ անձը «գլուխ» բառի՞ց վատ զգաց, թե՞ «տղա» բառից։ Եթե գլխի տղան չէ, թող հայտարարի, որ գլխի տղան չէ․ ինչո՞ւմն է պրոբլեմը:Ես նախորդ անգամ էլ գլխի փոքրիկ տղային խորհուրդ տվեցի, ասացի՝ քեզ պահիր պատշաճ, հակառակ դեպքում գիտեք, թե ինչ ա լինելու»,- ասաց Փաշինյանը: