Երբեք որևէ մեկը չի կարողացել ազդել ինձ վրա կազմ ընտրելու հարցում․ Կապառոսը՝ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

 Երբեք որևէ մեկը չի կարողացել ազդել ինձ վրա կազմ ընտրելու հարցում․ Կապառոսը՝ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Շատ եմ անդրադարձել այս հարցին, նորից կմեկնաբանեմ։ Մենք անցկացնելու ենք հանդիպումներ, որոնցում ես ցանկանում եմ փորձել նոր ֆուտբոլիստների։ Եվ դա անելու ամենալավ հնարավորությունը սա էր։ Այս մասին  Խորվաթիայի ընտրանու դեմ այսօր  կայանալիք ընկերական խաղի նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, իսպանացի հանրահայտ մասնագետ Խոակին Կապառոսը։

Հենոն հիանալի ֆուտբոլիստ է, ես դրա մասին բազմիցս եմ նշել, նա շատ կարևոր խաղացող է մեր հավաքականի համար։ Սեպտեմբերին կայանալիք խաղերին վստահ եմ, որ Հենոն մեզ կօգնի, քանի որ մեզ շատ հետաքրքիր ու հաճելի մարտահրավեր է սպասվում, սակայն ուզում եմ մի բան պարզ լինի. Ես 40 տարվա մարզչական փորձ ունեմ, ու երբեք-երբեք որևէ մեկը չի կարողացել ազդել ինձ վրա կազմը ընտրելու հարցում։ Այն օրը, երբ կկարողանան նման բան անել ինձ հետ, ես կվերադառնամ տուն և այլևս չեմ մարզի։
Այլևս չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին։

Մենք պետք է ուժեղացնենք այն ֆուտբոլիստներին, ովքեր հիմա մեր տրամադրության տակ են»,- ասել է նա։