Մանվել Գրիգորյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

Մանվել Գրիգորյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Նիստը հետաձգվել էր հուլիսի 23-ին Մանվել Գրիգորյանի գործով փորձագետի անհրաժեշ փաստաթղթեր չներկայացնելու պատճառով։

Այս պահին նիստը նորից ընդմիջվել է և կմեկնարկի 17։30-ին։ Նիստը վերսկսելուց հետո դատավորն արդեն որոշում կհրապարակի Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Գրիգորյանի պաշտպանները նորից միջնորդություն ներկայացրին Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ Մասնավորապես մատնանշվեցին Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրները։