«Մեր հոգու խորքում հույս ենք փայփայել, օրերից մի օր կընտրենք թագավոր, որ աղքատ մարդկանց դառնա մեծ Քավոր»

«Մեր հոգու խորքում հույս ենք փայփայել, օրերից մի օր կընտրենք թագավոր, որ աղքատ մարդկանց դառնա մեծ Քավոր»

Ֆեյսբուքյան էջերը արդեն լիովին չհայտարարված նախընտրական պայքարի մեջ են։ Պայմանականորեն կարելի է բաժանել 4-5 մեծ խմբերի՝ նիկոլական, քոչարյանական և սփյուռքյան։ Վերնագրերն արդեն իսկ խոսում են կոնտենտի մասին․«Փաշինյանի աջակիցներ», «Եթե վարչապետ, ուրեմն՝ Նիկոլ»,  «Իմ վարչապետ Ն․ Փաշինյան, «Նիկոլի հետ եմ», «Վարչապետս» , «Ընտրելու եմ վարչապետին», և հակառակ ճամբարից՝ «Մեր նախագահ Ռոբերտ Քոչարյան» , «Հաղթանակ հանուն ապագայի» ,«Աջակցում ենք Ռոբերտ Քոչարյանին, միացեք» ,«Նախագահ Քոչարյանի համախոհներ», «Ֆեյք հեղափոխություն», «Հակաթավիշ» և այլն։ Այս պահի դրությամբ հաշվվում է 300-ից ավելի խումբ, և դրանց թիվն ամեն օր ավելանում է։

3-րդ պայմանական խումբը կարելի է ասել՝ աշխարհագրորեն է․«Armenians in Africa», «Armenians in Lebanon» , «Armenians in Greece» և այսպես շարունակ՝ հայերը Ռուսաստանում, Լոս Անջելեսում, Գլենդեյլում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, հայերը Թեհրանում։ Անգամ՝ « Վլադիկովկասի և  Օսեթիայի հայեր» Կամ՝ հայկական կանադա, Նյու Յորքի, Իսպանիայի հայեր և այլն։ Չինաստան, Ավտրալիա, Բելգիա․ աշխարահագրություն՝ ըստ հայկական սփյուռքի այս կամ այն աշխարահամասում առկայության։

Ինչո՞վ են զբաղված քաղաքական խմբերը․ ակտիվ հարցում-քվեարկություններ, օրվա թեմաներով ու սկանդալներով տեսանյութերի կիսում և մեկնաբանություններ։ Օրինակ՝ մեկ հարցման թեմա՝ Ի՞նչ եք կարծում, Փաշինյանը կարո՞ղ է երկիրը դուրս հանել ճգնաժամից։
ԱՅՈ՛ թե Ո՛Չ։Կամ՝«Շարունակո՞ւմ եք այս պահին վարչապետի կողքին լինել։ Այո, ոչ»։ Կամ՝ «1-ից 10 բալով գնահատեք Նիկոլ Փաշինյանի աշխատանքը»։ Կամ՝Как вы думаете, на сколько процентов снизился рейтинг Пашиняна-10 % , 20% , 50% или более?, «Ես վստահում եմ վարչապետին, իսկ դո՞ւ»։

Շատ են նաև կարգախոսները և անթաքացույց քարոզչական գրությունները։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյան, լուսանկար և գրություն․»Թագավոր․ աշխարհում չկա որևէ պաշտոնյա, որ ժողովրդի հոգսը հասկանա։ Վաղուց չենք տեսել, սակայն սպասել ենք։ Մեր հոգու խորքում հույս ենք փայփայել, օրերից մի օր կընտրենք թագավոր,որ աղքատ մարդկանց դառնա մեծ Քավոր, Նաիրի»։
«Ես վստահում եմ իմ վարչապետին»։
«Ողջ հայ ազգը աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»՞։
Փաշինյանի նկար ու գրություն․«Զինվորի կողքին կանգնած, զինվորի մասին մտածող»։
«Վերջ թավիշին։Բոլոր հանցագործները պետքա պատժվեն»։ «Կամ ու կմնամ քո կողքին
Ես երբեք չեմ կոտրվում,երբեք ծնկի չեմ իջնում,իսկ եթե ծնկի եմ իջնում միայն Աստծո առաջ աղոթքի համար»։
«Ամեն ինչ լավ է լինելու» խմբի մոդերատորը տեղադրել է տեսանյութ, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ապա մեքենայից իջնող Նիկոլ Փաշինյանի ոտքը ու Նիկոլ Փաշինյանի ձայնը՝ վրան՝ «Գելերը գալիս են իշխանությունը վերցնելու։ Հանգիստ եղեք՝ գելխեղդները ամուր իրենց տեղերում կանգնած են»։

Մեկ այլ գրություն նույն էջից․ «Վարչապետի հրապարակած տեսանյութը բոլորը տեսան, բայց ոչ ոք չնկատեց, թե որտեղից էր այն նկարահանված:

 Տեսանյութը նկարահանված էր վարչապետ Փաշինյանի աշխատասենյակի պատուհանից։
Փաստորեն, քանի դեռ բոլորը հանգստանում են, վարչապետը շարունակում է մինչև կեսգիշեր աշխատել»։

Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեծ խաղաղություն կքնելու Նիկոլ Փաշինյանի, Արմեն Գրիգորյանի, Լենա Նազարյանի և այլոց ուղերձները ևս սկսել են կամաց-կամաց տեղ գտնել նիկոլական էջերում։ Օրինակ՝ Լենա Նազարյանի հարցազրույցը, որ «Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշանամանք չլինի»։

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների էջերում հիմնականում պայքարը տարվում է հենց այս քարոզչության դեմ։ Օրինակ․ «Գնում է բանակի կազմալուծման պրոցես, շարունակում են հասարակությանը տրամադրել կեղծ խաղաղության», կամ,«թե, այնուամենայնիվ, Նիկոլին հաջողվի ընտրություններ շահել, իսկ հետո էլ մեր երկիրը դարձնել թուրքական կիսագաղութ, ապա ամեն արեւածագը մենք կդիմավորենք նամազի հրավիրող ձայնի ներքո»:

Հարցումներ կան նաև Քոչարյանի էջերում։

Երեք լուսանկար՝ Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան և Ռոբերտ Քոչարյան։

Սարգսյանի դիմաց գրված է․«նախկիններին», Փաշինյանի՝ «ներկաներին․։

Կա նաև 4-րդը՝ զանազան, ըստ ամենայնի, աղանդավորական խմբեր են․ «Բարի լուր բոլորին , «Հայտնության բարի լուր» և այլն։ Այստեղ զանազան աղոթքներ և կրոնական բովանդակությամբ նյութեր են, սակայն, որպես կանոն, այս խմբերը ևս աջակցում են Նիկոլ Փաշինյանին։
Կան նաև գերեվարվածների, անհետ կորածների, պատերազմի նահատակված և կենդանի հերոսների մասին տեղեկատվական խմբեր։