Բաքուն և Իրանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Բաքուն և Իրանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Սեպտեմբերի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահեանի միջև։

Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է ԱՊԱ-ն։

Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Թեհրանի և Բաքվի միջև առևտրատնտեսական, հումանիտար և ռազմական ոլորտների համագործակցությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է եղել նաև հետպատերազմյան շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակը։