РБК-ն անդրադարձել է Քոչարյանի՝ ռուսաստանաբնակ գործարարների կողմից գրավի վճարմամբ ազատ արձակմանը

РБК-ն անդրադարձել է Քոչարյանի՝ ռուսաստանաբնակ գործարարների կողմից գրավի վճարմամբ ազատ արձակմանը

Ռուսաստանյան  РБК կայքը անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանքից փոխելու համար «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի,  «Մոնարխ» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Համբարձումյանի , գործարար Գենադի Ստեփանյանի և «Սիստեմա» ընկերության կողմից  4, 1 միլիոն դոլարի գրավը մուծելու փաստին։

Այս մասին РБК-ին հայտնել է երկրի նախկին նախագահի մերձավոր շրջապատի աղբյուրը, ինչը հաստատել է նաև  Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյանը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա» ընկերությունում անկախ տնօրեն է, իսկ տնօրենների խորհրդում է 2009-ից։

Ընկերության նախագահ Սերգեյ Կոպիտովը, հաստատելով տեղեկությունը՝ նշել է, որ «Սիստեման» որոշել է մասնակցել գրավի մուծմանը՝ որպես ֆիզիկական անձ։

Սերգեյ Համբարձումյանը ևս, հաստատելով տեղեկությունը՝ РБК-ին հայտնել է, որ ինքը ևս հանդես է եկել անձամբ՝ որպես ֆիզիկական անձ։ « Ռոբերտ Քոչարյանը կարող է ապրել տանը և սպասել դատավարությանը։ Կարծում եմ՝ նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա, սա ճիշտ չէ», -իր մասնակցությունը այսպես է բացատրել Համբարձումյանը։

Տեղեկությունը ունի նաև «բեքգրաունդ»՝ որ թվականներին է Քոչարյանը պաշտոնավարել նախագահի պաշտոնում, ինչ պայմաններում ու ինչ մեղադրանք է  նրան  առաջադրվել, ներկայացրել քրեական գործի վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահի այն դիրքորոշումը, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է ու անձնական վրեժ։