Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում․ մարդիկ գիշերել են փողոցում (լուսանկարներ)

Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում․ մարդիկ գիշերել են փողոցում (լուսանկարներ)

Ապրիլի 18-ի երեկոյան Թուրքիայի արևելյան հատվածում հերթական երկրաշարժն է գրանցվել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD), փոխանցում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ այն կրկին տեղի է ունեցել Թոքաթ նահանգի Սուլուսարայ շրջանում, սակայն այս անգամ ավելի՝ ուժեղ:
Էպիկենտրոնում 6կմ խորությամբ գրանցված երկրաշաժի ուժգնությունը կազմել է 5.6 մանգիտուդ: Այն զգացվել է հարակից շրջաններում ևս:

Տեղի ունեցածի հետևանքով շենքեր ու տներ են վնասվել, ինչի պատճառով էլ AFAD-ը բնակչներին հորդորել է վնասված կառույցներ մուտք չգործել: Եղել են նաև փլուզումներ: Բնակիչները գիշերել են փողոցներում: 

Թոքաթի ամբողջ տարաքում և Յոզգաթ նահանգի 3 շրջանում դասապրոցեսները հետաձգվել են 1 օրով: Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ զոհեր և կամ վիրավորներ չկան:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ի գիշերը ևս երկրաշարժ էր գրանցվել նույն նահանգի նույն շրջանում: Այս դեպքում եղել էին երկուսը՝ համապատասխանաբար 4.7 և 4.1 մագնիտուդ ուժգնությամբ: