ԵՄ-ն կոռուպցիոների է արտահանձնել

ԵՄ-ն կոռուպցիոների է արտահանձնել

Բուլղարիան առաջին անգամ Չինաստանին է արտահանձնել պաշտոնյայի, ով մեղադրվում է չինական իշխանությունների կողմից կոռուպցիայի մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։

Սա առաջին դեպքն է, երբ ԵՄ անդամ պետությունը Չինաստանին պաշտոնյա է հանձնում։ Նշենք, որ Չժեծյան Յո Ծինյին Չինաստանից հեռացել էր դեռ տասներեք տարի առաջ, խուսափելով արդարադատությունից։ Չինաստանում նրան կասկածել են իշխանության չարաշահման մեջ։ Պեկինը այս տարվա հոկտեմբերին «Ինտերպոլ»-ի միջոցով միջազգային հետախուզում էր հայտարարել նրա նկատմամբ։ Հայցը բավարարվել է Բուլղարիայի կողմից։ Բուլղարական իրավապահները ձերբակալել են պաշտոնյային եւ հայտարարել, որ հանձնում են Պեկինին։