Արձագանքել է Թրամփի որոշմանը

Արձագանքել է Թրամփի որոշմանը

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, որով չեղյալ է հայտարարվել իր եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը՝ նախատեսված «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում։

Սոցկայի իր էջում Պորոշենկոն անգլերենով գրել է․ «Այսպես վարվում են մեծ առաջնորդները»։ Հիշեցնենք, որ հանդիպումը չեղյալ է հայտարարվել Կերչի նեղուցում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բախման հետեւանքով։

Հիշեցնենք նաեւ, որ չեղյալ է հայտարարվել նաեւ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։