Պոմպեոն չի հանդիպի Լավրովի հետ

Պոմպեոն չի հանդիպի Լավրովի հետ

ԱՄՆ Պետքարտուղար մայք Պոմպեոն հայտարարել է, որ «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ չի հանդիպի իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը։ Ինչպես փոխանցել է Պետդեպի ներկայացուցիչ Ռոբերտ Պալադինոն, «Պետքարտուղարի աշխատանքային գրաֆիկը այնպիսին է, ինչպիսին որ նախագահինը»։

Ճշտող հարցին, թե ինչ որ բանակցություններ, այնուհանդերձ, արդյոք հնարավո՞ր են, Պալադինոն ասել է․ «Ես նման պլաններից տեղեկություն չունեմ»։

Հիշեցնենք, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բախման հետեւանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ էր հայտարարել իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը տեղի էր ունենալու այսօր՝ Արգենտինայում մեկնարկող «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում։