Ծանր մեղադրանքներ են առաջադրել

Ծանր մեղադրանքներ են առաջադրել

ԱՄՆ Պետդեպի հատուկ բանագնաց Բրայան Հուկը հայտարարել է, որ Իրանն աջակցում է Աֆղանստանում գործող «Թալիբան» ահաբեկչական խմբավորմանը։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

Ըստ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի, Թեհրանի աջակցությունը թալիբներին սկսվել է 2007 թվականից։ Խոսքը նաեւ նյութատեխնիկական աջակցության մասին է։ Նշենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ աշխարհի բոլոր մուսուլմանները պետք է միավորվեն ընդդեմ Միացյալ Նահանգների։