Սպիտակ տունը՝ Պուտին-Թրամփ հանդիպման մասին

Սպիտակ տունը՝ Պուտին-Թրամփ հանդիպման մասին

Սպիտակ տան վարչակազմը մշտապես ստանում է տեղեկություններ Կերչի նեղուցում տիրող իրադրության մասին, սակայն հավելյալ որեւէ հայտարարություն «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ եւ Ռուսաստան նախագահների հնարավոր հանդիպման մասին չունի։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը։ Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, Սպիտակ տան խոսնակը նաեւ հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը հավելյալ կտեղեկացնի, եթե հավելյալ որեւէ նոր տեղեկություն լինի, որը հանրության համար է նախատեսված։ Նշենք, որ այս պահի դրությամբ Թրամփ-Պուտին հանդիպումը ուժի մեջ է, թեեւ Թրամփն հայտարարել էր, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բախման հետեւանքով այն կարող է եւ չկայանալ։