Ով է նվաճել շախմատային թագը

Ով է նվաճել շախմատային թագը

Նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը հաղթանակ է տոնել թայ-բրեյք պարտիայի երկրորդ փուլում՝ շախմատային թագի պայքարում իր մրցակից Ֆաբիանո Կարուանայի հանդեպ։ Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը։ Կարուանան անձնատուր է եղել 28-րդ քայլին։ 12 պարտիայից հետո հաշիվը հավասար է՝ 6։6։ Պարտիաներից ամեն մեկը ավարտվել է ոչ-ոքի, ուստիեւ շախմատային թագի ճակատագիրը որոշելու էր թայ-բրեյք պարտիան։ Ըստ կանոնների, գրոսմայստերները չորս պարտիա կանցկացնեն ամեն քայլի համար 25 րոպե +10 վայրկյան վերահսկելի ժամանակամիջոցով։ Եթե հաշիվը ելի լինի հավասար, ապա պարտիաների քայլերի ժամանակը կկրճատվի մինչեւ 5 րոպե+3 վայրկյան։