Ինչպես է մարդկային գլխուղեղը անշրջելիորեն ծերանում

Ինչպես է մարդկային գլխուղեղը անշրջելիորեն ծերանում

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ տարիքի հետ մարդու որոշ նեյրոնների մոտ սկսվում է ՌՆԹ կարճ մասնիկների կուտակում, ինչը տեղի է ունենում թթվային սթրեսի ժամանակ եւ հանգեցնում է գլխուղեղում անշրջելի փոփոխությունների ու ծերացման։

Այս մասին հայտնում է MedicalXpress հանդեսը։ Ըստ գիտնականների, կարճաշղթա ՌՆԹ մոլեկուլների կուտակումը հանդիսանում է ինդիկատոր այն բանի, որ մարդու մոտ սկսվել են նեյրոդեգեներատիվ հիվանդություններ, որոնք տարիքի հետ ավելի ռիսկային են դառնում։ Այս պրոցեսները նաեւ նվազեցնում են կենտրոնական նյարդային համակարգի գործունեության համար անհրաժեշտ սպիտակուցների սինթեզումը։

Գիտնականները պարզել են, որ Հանթինգթոնի ու Պարկինսոնի հիվանդությունների առաջացումը մասամբ կախված է հենց այս պրոցեսներից։