Որոնք են Եվրոպայի ամենից խմող երկրները

Որոնք են Եվրոպայի ամենից խմող երկրները

«Трезвая Россия» նախագծի մասնագետները պարզել են, թե որոնք են Եվրոպայի ամենից խմող երկրները։ Այսպես, ըստ ուսումնասիրությունների՝ Եվրոպայի ամենից խմող երկիր է ճանաչվել Էստոնիան։ Այստեղ ամեն մեկը տարեկան խմում է մինչեւ 15,35 լիտր ալկոհոլ։ Երկրորդ տեղում Լիտվան է՝ 13,61 լիտր ցուցանիշով, երրորդում՝ Չեխիան՝ 12,99 լիտր ցուցանիշով։

Հետաքրքրական է, որ ամենից սթափ երկիրը Հունաստանն է։ Այստեղ մեկ շնչին տարեկան հասնում է 6,53 լիտր ալկոհոլ։ Ալկոհոլի չարաշահմամբ էլ առաջատարը Սլովենիան է։ Այստեղ ամեն 100 հազար բնակչից ալկոհոլի չարաշահման հետեւանքով մահացել է մոտ 13 մարդ։ Երկրորդ տեղում Դանիան է, որտեղ մահացածների թիվը կազմում է 12 մարդ։ Եռյակը փակում է Լատվիան՝ 9 մարդ ցուցանիշով։