Հայտնի են կյանքի տեւողությունը երկարաձգող մարզաձեւերը

Հայտնի են կյանքի տեւողությունը երկարաձգող մարզաձեւերը

Բոլոր աէրոբային մարզաձեւերը համարվում են մարդու առողջության վրա դրականորեն ազդող մարզաձեւեր։ Այս մասին հայտնում է European Heart Journal հանդեսը։ Գիտնականները, ըստ ամսագրում հրապարակված հոդվածի, հատկապես վերջին տարիներին սկսել են ակտիվորեն հետաքրքրվել, թե որ մարզաձեւերն են, որ առնձնապես դրականորեն են ազդում մարդու առողջության վրա։

Առանձնակի հետաքրքրություն է հանդիսացել այն, թե որ մարզաձեւերն են ոչ միայն դրականորեն ազդում մկանների ու մեթաբոլիզմի վրա, այլ նաեւ ավելացնում մարդու կյանքի տեւողությունը։ Այսպես, բելգիացի գիտնականները նկատել են, որ մարմնամարզական շատ վարժությունները դանդաղեցնում են մարդու օրգանիզմում ծերացման պրոցեսները եւ երիտասարդացնում բջիջները՝ ստիպելով դրանց արտադրել սպիտակուցներ, որոնք մասնակցում են քրոմոսոմների վերջույթների վերականգնման պրոցեսներին։ Ավստրալացի գիտնականներն էլ փորձել են բրիտանացի երկարակյացների տվյալների վերլուծությամբ պարզել, թե որ մարզաձեւերի ու երկարակեցության միջեւ կա կապ։ Այսպես՝ աէրոբիկան, թենիսը եւ հեծանվասպորտը նպաստում են մարդու մոտ երկարակեցության ավելացմանը, իսկ ահա ֆուտբոլը՝ ոչ։ Ի դեպ, տրենաժորները նույնպես չեն նպաստում երկարակեցությանը։