Ով կյանքից դժգոհ է, թող գնա գերեզմանոց․ Նուրսուլթան Նազարբաեւ

Ով կյանքից դժգոհ է, թող գնա գերեզմանոց․ Նուրսուլթան Նազարբաեւ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կոչ է արել երկրի այն քաղաքացիներին, ովքեր դժգոհ են կյանքից, անցնել այլ վայրերով, որտեղ ավելի վատ է։ Այս համատեքստում նախագահ Նազարբաեւը մատնացույց է արել գերեզմանոցները։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը։

«Մենք հաճախ ենք դժգոհում կյանքից, որ սա չի հերիքում, նա չի հերիքում։ Եթե ապրելը ծանր բեռ է դարձել, ապա գնացեք հիվանդանոցներ ու տեսեք մարդկանց վիճակը կամ էլ գնացեք գերեզմանոց։ Այնտեղ գտնվողների վիճակը շատ ավելի վատ է, քան ձերը»,- ասել է Նազարբաեւը։

«Ձեռք ու ոտք ունեք, սակայն գլխի մազերն եք պոկում, թեեւ առողջ եք, թե բա էս ինչ վատ է վիճակը»։ Նա նկատել է, որ դժվարությունները կարելի է հաղթահարել, եթե հավաքվեն ու ի մի բերեն իրենք իրենց ու շատ աշխատեն։ «Հենց աշխատասիրությանն էլ պետք է սովորեցնել երիտասարդությանը»,- իր խոսքում ասել է Նազարբաեւը։