Գողացել են Ռենուարի կտավը

Գողացել են Ռենուարի կտավը

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գողացել են ֆրանսիացի իմպրեսիոնիստ Պյեր Օգյուստ Ռենուարի կտավը։ Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը։

Ավստրիական ոստիկանությունը հետախուզում է հայտարարել երեք անձի, որոնք կասկածվում են այդ գողությունն իրականացնելու մեջ։ Կտավը գողացել են Dorotheum աճուրդային տնից։ Ինչպես հնարավոր է եղել պարզել տեսահսկող սարքերի տեսագրություններից, տղամարդն իր երկու հանցակիցների հետ բարձրացել է աճուրդային տան երկրորդ հարկ, որտեղ ցուցադրված է եղել կտավը, հանել է այն կախված տեղից, անջատել շրջանակից ու տարել։

Հայտնի է նաեւ որ պրոֆեսիոնալ կերպով գործած եռյակը դուրս է եկել շենքից զատ-զատ։ Աճուրդային տունը հաստատել է գողության իսկությունը։ Ակնկալվում էր, որ այն վաճառվելու է մոտ 200 հազար դոլար մեկնարկային արժեքով։ Նշենք, որ նույն կտավը Sotheby's-ում 1996-ին վաճառել են մոտ 60 հազար դոլարով։