Արգելել է սպանության մանրամասները հայտնել հատուկ ծառայությունների ղեկավարին

Արգելել է սպանության մանրամասները հայտնել հատուկ ծառայությունների ղեկավարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տվել Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջինա Հեսպելին հրավիրել փակ բրիֆինգի, որը հրավիրվել էր սաուդցի լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության հետ կապված մանրամասների մասին խոսելու համար։

Ինչպես հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը, Թրամփը հայտարարել է, որ բրիֆինգը, որի ընթացքում ելույթ են ունենալու Պետքարտուղար Պայք Պոմպեոն ու Պենտագոնի ղեկավար գեներալ Ջեյմս Մետիսը, Սենատում, այնքան էլ համոզիչ չէ, որպեսզի դրան մասնակցի նաեւ ԿՀՎ ղեկավարը։

Թրամփի արգելքի մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Իլինոյս նահանգի սենատոր, դեմոկրատ Դիկ Դուբրինը։ «Լսածս ամենապերճախոս տեղեկությունն այն էր, որ ԿՀՎ ղեկավարի բազկաթոռը դատարկ էր՝ Սպիտակ տան ղեկավարի հրահանգով»,- ասել է սենատոր Դուբրինը` հավելելով, որ երբեք չի եղել նման դեպք, որ այդ կարգի կարեւոր հարցի քննարկմանը ամերիկյան հետախուզական ծառայությունները ներկա չլինեն ինֆորմացիայի քննարկումներին։ Ամերիկացի սենատորը նաեւ ասել է, որ Սենատում գրեթե բոլորն են համամիտ, որ սպանությունը չէր կարող տեղի ունենալ առանց սաուդական գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի գիտության։