Իր օգնությունն է առաջարկել

Իր օգնությունն է առաջարկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում իր օգնությունն է առաջարկել Ուկրաինայի հետ Կերչյան նեղուցում տեղի ունեցած բախման հաղթահարման հարցում՝ որպես հաշտարար միջնորդ։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործայալությունը։

Հիշեցնենք, որ Էրդողանը երեկ հեռախոսազրույցներ էր ունեցել ինչպես Պուտինի, այնպես էլ Պորոշենկոյի հետ։ Երեկ Թուրքիայի նախագահը նաեւ հեռախոսազրույց էր ունեցել Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ, ներկայացնելով Պուտինի եւ Պորոշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցների արդյունքները։

«Պարոն Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում մենք մշտապես քննարկել են տարբեր կողմերից այն հարցը, թե կկարողանանք արդյոք ստանձնել Կիեւին ու Մոսկվային հաշտեցնողի դերը Սեւ ծովում տեղի ունեցած բախումից հետո։ Քննարկել ենք ռեգիոնում հնարավոր քայլերի տարբերակներն ու ձեւավորված կացությունը»,- մասնավորապես ասել է Թուրքիայի նախագահը։

Նշենք, որ Էրդողանը նաեւ ասել է, որ այս հարցը քննարկելու է նաեւ «Մեծ Քսանյակի» շրջանակներում Դոնալդ Թրամփի հետ ունենալիք հանդիպման ընթացքում։