Կոկորդիլոսը կերել է կենսաբան կնոջը՝ Ինդոնեզիայի լաբորատորիաներից մեկում

Ինդոնեզիայում կոկորդիլոսը կերել է կենսաբան կնոջը, ով հանդիսանում էր կենդանուն կերակրողը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի Տոմոհոն քաղաքում։ Ըստ հրապարակման, 44-ամյա Դեյզի Տուոն Մերի անունով կոկորդիլոսին կերակրելու ժամանակ, մսի կտորներ նրա վանդակը գցելիս, չափազանց մոտիկացել է վանդակին եւ 5 մետրանոց կենդանին կանգնելով հետեւի ոտքերի վրա, կարողացել է թռչել պարսպի վրայից եւ իր հետ քարշ տալ դեպի վանդակ կնոջը, որտեղ էլ նրան կերել է։ Երբ Տուոյի կոլեգաները մոտեցել են կոկորդիլոսի վանդակին նկատել են, որ կոկորդիլոսը երախում սեղմած պահում է կնոջ այլանդակված մարմինը։ Լաբորատորիայի աշխատակիցները ահազանգել են իրավապահներին եւ փրկարարներին։ Կնոջ մարմինը հնարավոր է եղել ազատել կենդանու երախից, իսկ կենդանուն էլ տեղափոխել են հատուկ կենդանաբանական կլինիկա, որտեղ նրան հետազոտելու են։ Լաբորատորիայի աշխատակիցները հայտարարել են, որ նախկինում Մերին հարձակվել է այլ կոկորդիլոսների վրա, սակայն հետաքրքրություն մարդկանց հանդեպ չի ցուցաբերել։