Երբ բարձրացրել է բենզինի գինն ու մեկնել Պուտինի հետ հանդիպման

Երբ բարձրացրել է բենզինի գինն ու մեկնել Պուտինի հետ հանդիպման

Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան մեկնել է Մոսկվա, որտեղ նախատեսված են է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, այցը երկօրյա է։ Ուշագրավ է այն, որ այս այցը տեղի է ունենում Զիմբաբվեում սկսված բողոքի ակցիաների ֆոնին։ Մինչ այս, անցյալ շաբաթ նախագահ Մնանգագվան հասցրել էր հայտարարել, որ բենզինը թանկացնում է 200 տոկոսով արդեն հունվարի 13-ին աֆրիկյան այս երկրում թանկ գնով է վաճառվելու բենզինը մեկ լիտրի դիմաց հասնելով 3,31 դոլարի։ Թանկացել է նաեւ դիզելային վառելիքը, մեկ լիտրի դիմաց կազմելով 3,11 դոլար։ Նշենք, որ Մնանգագվան այցելելու է միանգամից մի քանի պետություն՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, նույնիսկ՝ Ադրբեջան, իսկ իր այց տեւական տուրնեն ավարտելու է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակցությամբ։ The Zimbabwe Mail-ն էլ գրում է, որ մինչ նախագահը ճամփորդում է, երկրում բողոքի ցույցերի ընթացքում տեղի են ունենում նույնիսկ բախումներ ուժայինների եւ ցուցարարների միջեւ։ Նշենք, որ Մանանգվան նախագահ է դարձել 2017 թվականին՝ ռազմական հեղաշրջման շնորհիվ պաշտոնից հեռացնելով Ռոբերտ Մուգաբեին։