Արգելել են երիտասարդներին զվարճանալ

Արգելել են երիտասարդներին զվարճանալ

Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, սակայն Թուրքմենստանում բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին ստիպել են պարտավորագիր գրել այն մասին, որ ձմեռային արձակուրդները կանցկացնեն բարոյական վեհ արժեքներով առաջնորդվելով եւ վայելուչ վարքագիծ դրսեւորելով։ Միաժամանակ նաեւ պետական մակարդակով ուսանողներին արգելել են խոսել բջջային հեռախոսով, օգտվել համացանցից, այցելել հարսանիքներ կամ հյուր գնալ ընկերներին։

Բանն հասել է այնտեղ, որ արգելել են նույնիսկ իրենց բնակավայրերից հեռու տեղեր գնալ։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը։

Ավելի վաղ էլ, համալսարանների ղեկավարները պարտավորեցրել են, որպեսզի ուսանողները տուն գնան արձակուրդներին միայն գնացքով, ինքնաթիռով կամ պետական ավտոբուսներով։ Արձակուրդներից հետո ուսանողները պետք է իրենց ուղետոմսի պատճենը հանձնեն համալսարանների վարչական մասերին՝ որպես ապացույց, որ կատարել են հանձնարարականները։