Գազի պաշարներ են հայտնաբերել մերձափնյա շրջանում

Գազի պաշարներ են հայտնաբերել մերձափնյա շրջանում

Ֆրանսիական Total ընկերությունը Հյուսիսային ծովում, բրտանական շելֆի հատվածում հայտնաբերել է գազի պաշարներ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Պաշարները հայտնաբերվել են Glengorm նավթաշտարակի հորատման աշխատանքների ժամանակ։ Հնարավոր հանույթը գնահատվում է 250 միլիոն բարել նավթին համարժեք։

Ընկերությունը տեղեկացրել է, որ հորատման հետագա աշխատանքները իրականացվելու են ռեսուրսի գնահատման եւ պլաստի արտադրողականության արժեքը հասկանալու համար։