Ե՞րբ վեց հազար աղբամանները կլինեն Երեւանում

Ե՞րբ վեց հազար աղբամանները կլինեն Երեւանում

Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստին հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը՚ խմբակցության ավագանու անդամ Հայկ Հովհաննիսյանը աղբահանության վերաբերյալ հարց ուղղեղ քաղաքապետին. «Երեւանի քաղաքապետարանում երկու շաբաթ առաջ խոսեցինք, որ վեց հազար աղբամանները, որը պետք է ձեռք բերենք, դրանցից երկու հազարը արդեն պետք է Երեւանում լինեին, ունե՞նք ժամկետ, թե ե՞րբ կլինի: Երկրորդը՝ աղբի վերամշակման եւ տեսակավորման հետ կապված ի՞նչ ծրագիր ունենք»:

Հարցին պատասխանեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը. «Տասը օրվա ընթացում արդեն աղբամանները կսկսեն գալ: Տարբեր առաջարկներ կան աղբի վերամշակման հետ կապված. Բայց բոլորը սպասում են, որպեսզի քաղաքային իշխանությունների կամ պետության կողմից այդ գործունեությունը սուբսիդավորվի: Այս պահին երկու կազմակերպություն կա, որոնք խնդրում են՝ տրամադրել աղբը եւ ինչ-որ տարածք, որ կարողանան գործունեություն իրականացնել: Դա քննարկման փուլում է»: