Շինարարական կուլտուրայի բացակայությունը Երևանում

Շինարարական կուլտուրայի բացակայությունը Երևանում

Վարչապետ Նիկոլը Փաշինյանը դեռ Գյումրի կատարած այցի ժամանակ էր անդրադարձել շինարարական կուլտուրայի բացակայության խնդրին։ Վարչապետը նշել էր, որ կապ չունի, թե ինչ շինարարություն է սկսվում, պետք է մտածել միջավայրի մասին։

«Լավ է, որ ծրագիր ենք իրականացնում, բայց էս ընթացքում մեր ճարտարապետները, շինարարները մտածու՞մ են, թե քաղաքացին որտեղով է քայլելու, գնալու, գալու: Սա մայթ է եղել, քանդել են, հա, շատ լավ է, շատ պոզիտիվ է, բայց մտածե՞լ եք, ասենք հիմա կաբլուկով կանայք ո՞նց են քայլելու»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը ընթացող շինարարական աշխատանքները տեսնելուց հետ։

Մայրաքաղաք Երևանի փողոցներում ևս նկատվում է այս խնդիրը։ Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում գտնվող շենքերից մեկում կրկին շինարարական աշխատանքներ են կատարվում, որոնք խնդիրներ են ստեղծում քաղաքացիների համար։ Մայթերի փոխարեն մարդիկ ստիպված են լինում քայլել փողոցով։

Փորձեցինք կապ հաստատել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի (նաև տեղակալի) հետ, սակայն չստացվեց։

Լուսանկարները ստորև՝