Նիկոլ Փաշինյանը՝ իր վարկանիշի և խոստումների կատարման մասին

Նիկոլ Փաշինյանը՝ իր վարկանիշի և խոստումների կատարման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր լրագրողները հիշեցրին իր տված ու չկատարած խոստումների մասին, ինչի համար նրան այսօր քննադատում են։

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ մեկ տարում չեն կարող բոլոր խոստումները կատարել։ «Մենք ինչ որ ասել ենք, մեր ասածների վերաբերյալ քննադատություններն էլ ենք լսում, մեր ասածների վերաբերյալ հակափատսարկներն էլ ենք լսում։

Էն դեպքերում, երբ որ մենք ինչ-որ գործողություն անում ենք հետևողական, ասում են՝ դուք քննադատություն չեք լսում, դուք երկրորդ կարծիք չեք լսում։ Էն դեպքում, երբ որ մենք փորձում ենք փաստարկները լսել, ավելի խորանալ խնդիրների մեջ, հասկանալ՝ ճիշտ տարբերակները որոնք են, ասում են՝ Դուք Ձեր ասածից հետ եք կանգնում։

Հիմա մենք սուպերվարչապետական համակա՞րգ ենք ուզում։ Հետո էլ ասում են՝ սուպերվարչապետական համակարգին դեմ ենք։ Հիմա վերցնենք, թե 91 թվից ես ինչ հոդվածներ եմ գրել, էդ հոդվածներրին օրենքի ուժ տանք, ասենք՝ որ էն ժամանակ սենց գրված ա, ուրեմն դա պետք ա լինի իրականությո՞ւն»,-ասաց նա։

Hraparak.am-ը նկատեց, որ ժողովուրդն ավելին է ակնկալում այս մեկ տարվա ընթացքում  իրենից, Փաշինյանն արձագանքեց․ «Ճիշտ ա անում, որ ժողովուրդն ավելին ա ակնկալում, և շատ լավ ա, որ ժողովուրդն ավելին ա ակնկալում»։

-Բայց դեռ չի ստանում իր ակնկալածը։

Ուրեմն տեսեք, Հայաստանում 50 հազար աշխատատեղ մի տարվա ընթացքում ստվերից դուրս ա բերվել և/կամ ստեղծվել ա։ Մենք էսօր վստահ ենք, որ Հայաստանում 40 միլիարդ դրամով առնվազն պետականա բյուջեի եկամտային մասը գերակատարելու ենք, մենք ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու ենք, զինվորների աշխատավարձը հուլիսի մեկից բարձրանում է, սահմանապահ զորքերի, ԱԱԾ-ի, ոստիկանության աշխատավարձերն արդեն բարձրացել են, 205 հազար մարդու աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրացել է, բուժաշխատողների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացել է, 85 հազար մարդու նպաստը և թոշակը բարձրանում են էնքան, որ ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ժողովորդական չափանիշների աներկբայորեն համապատասխանող ընտրություններ։ Հայաստանի Հանրապետությունում մուտքի շուկայի որևէ արգելք չկա։ Ավելի՞ն եք ակնկալում։ Ճիշտ եք անում, որ ավելին եք ակնկալում, և ավելին կլինի։ 

-Ըստ Ձեզ՝ այս մեկ տարվա ընթացքում Ձեր վարկանիշն ընկե՞լ է, թե՞ բարձրցել։

-Գիտե՞ք, ես էդ հարցին անդրադարձել եմ, ես չեմ ուզում մտնել էդ բանավեճի մեջ,բայց ով որ ուզում է էդ հարցի պատասխանն ստանա, ես ժամանակ առ ժամանակ Երևանի փողոցներով քայլում եմ, կարող են գալ, հետևել, տեսնել՝ իմ վարկանիշն ընկե՞լ է, թե՞ բարձրացել։