Բաբլոյանը իր դեմ «հանցագործության մասին հաղորդում» է տալիս 

Բաբլոյանը իր դեմ «հանցագործության մասին հաղորդում» է տալիս 

ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ գրել է ըստ Սահմանադրության և ստորագրել է, երբ իր առջև տեսել է Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը․

« Երբ որ ինձ ասում են՝ դու ինչ-որ բան ես ստորագրել, ես ասում եմ՝ ես ստորագրել եմ այդ օրը, այդ ժամին, և դա տեղադրված է կայքում։Այսինքն՝ ոչ թե ես ամսի 5-ին ստորագրել եմ ամսի 2-ի ամսաթվով, այլ ստորագրել եմ ամսի 2-ին, և ես դա արել եմ, երբ իմ առջև եղել է Գագիկ Հարությունյանի պաշտոնից ազատման դիմումը՝ թվագրված մարտի 1-ով։ Մնացածը թող իրենք՝ իրավապահ մարմինները կարողանան որոշել։ Ես գիտեմ, որ ես գործել եմ օրենքի և Սահմանադրության սահմաններում։ Ես չեմ խախտել Սահմանադրությունը, ես չեմ խախտել օրենք, ես չեմ կարող պատասխան տալ , թե ինչու Գագիկ Հարությունյանը շուտ է դիմում գրել, կամ կարող էր ավելի երկար լինել։ Ես այդ ամենի համար պատասխանատու չեմ»։ 

Բաբլոյանը հրավիրեց նաև իրավապահների ուշադրությունը, ասելով, որ ընդամենը մի խախտում է արել․

«Ես մի բանի համար կարող եմ պատասխան տալ, որ Փաշինյանին օգնել եմ իշխանության գալ, այդտեղ ես թույլ եմ տվել խախտում։ Ես օֆիցիալ հայտարարում եմ, թող իրավապահները լսեն, թող իրենք պարզեն, թե որտեղ եմ խախտել և ինչով եմ աջակցել։ Ամեն դեպքում, եթե ես լինեմ մեղավոր, ես պատրաստ եմ պատիժս կրել, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ժողովրդին հաղորդել, որ ես օրինապահ եմ, այսինքն՝ ես չեմ սիրում օրենք խախտել, ես չեմ սիրում ինքնագործունեություն իրականացնել»։