Պուտինը կիսվել է ռազմաճակատում գրանցված հաջողություններով

Պուտինը կիսվել է ռազմաճակատում գրանցված հաջողություններով

Ռուսական զորքերը հատուկ ռազմական գործողության գոտում ակտիվ պաշտպանություն են իրականացնում և բարելավում են իրենց դիրքերը շփման գծի գրեթե ողջ երկայնքով, այդ թվում՝ Կուպյանսկի, Զապորոժիեի և Ավդեևկայի ուղղություններում։ 

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ, որից մի հատված լրագրող Պավել Զարուբինը հրապարակել է Տելեգրամի իր ալիքում։

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում շփման գծի ողջ երկայնքով, կոչվում է ակտիվ պաշտպանություն։ Մեր զորքերը բարելավում են իրենց դիրքը գրեթե ամբողջ տարածքում, և այդ ամենը բավականին մեծ հատվածում։ Դա վերաբերում է նաև Կուպյանսկի, Զապորոժիեի, ինչպես նաև Ավդեևկայի ուղղություններին»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը հավելել է, որ ուկրաինական հակահարձակումն ամբողջությամբ ձախողվել է, թեև Կիևը նոր ակտիվ հարձակողական գործողություններ է նախապատրաստում ռազմաճակատի առանձին հատվածներում:

«գիտենք, որ ռազմական գործողությունների առանձին հատվածներում, այնուամենայնիվ, հակամարտող կողմը նախապատրաստում է նոր ակտիվ հարձակողական գործողություններ»,- նշել է Պուտինը։