Ինչո՞ւ ա մեզ բոլորիս թվում, որ մենք պիտի ցմահ լինենք նախարար. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Ինչո՞ւ ա մեզ բոլորիս թվում, որ մենք պիտի ցմահ լինենք նախարար. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին հարցրինք` իրենք վերլուծե՞լ են, թե ինչու Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների մոտ չի ստացվում իրենց իշխանության հետ աշխատել և ժամկետից շուտ հրաժարական են տալիս: Ու հիշեցրինք` ԱԳ նախարարներ փոխվեցին, ԱԱԾ մի քանի տնօրեն փոխվեց այս ընթացքում, պաշտպանության նախարարներ փոխվեցին:

Ի պատասխան` Թորոսյանն ասաց. «Ո՞վ ասաց` չի ստացվում և ո՞վ ասաց` երեք պաշտոնյա պետք է հավերժ պաշտոնավարի: Ինչո՞ւ է մեզ` բոլորիս թվում, որ մենք պետք է ցմահ լինենք նախարար, նախագահ կամ վարչապետ»:

Մանրամասն` տեսանյութում