«Կանտորաներում նստած՝ ատելության խոսք են գեներացնում»

«Կանտորաներում նստած՝ ատելության խոսք են գեներացնում»

Խորհրդարանի հայտնի նիստից հետո երկրում ատելության խոսքի ահռելի գեներացիա է  տեղի ունենում, որի հետևանքն է նաև այն, որ Մարուքյանն ու կուսակցականները ստանում են նամակներ։ 

«Քոմենթների մասին չի խոսքը, գիտենք կանտորաներում նստած՝ մարդկանց հայհոյում են կամ ինչ-որ մեկին սրբադասում։ Դրա մասին չէ խոսքը, բայց խոսքը կոնկրետ սպառնալիքի մասին է խոսքը, որի վերաբերյալ գրառում է արվել, դրանից հետո որևէ իրավապահ մարմին իմ հետ չի կապվել։ Ասինքն՝ պատկերացրեք՝ քաղաքական գործիչը հայտարարում է, որ սպառնալիք է ստանում, զրո արձագանք»,-ասում է Մարուքյանն ու հավելում, թե երևի սպասում են, որ մեկին գնդակահարեն, հետո գնան, տաք հետքերով գտնեն։

Իսկ Մարուքյանին ուղղված նամակում գրված է․«Զգուշացնում եմ, այ գյադա, շուտով գնդակները որոտալու են։ Նայիր՝ չդիպչի և այլն, մնացածը հայհոյանք է»։

Ըստ որում, գրողը ֆեյք չէ, այլ ռեալ օգտատեր։

Մարուքյանը երեկ հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով, հիշեցնենք, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախագծի ժամանակ գլխավորեց «ոչ»-ի ելույթները։