Զրո արժանապատվություն կամ գռեհիկաբանություն երեք

Զրո արժանապատվություն կամ գռեհիկաբանություն երեք

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«0 արժանապատվություն կամ գռեհիկաբանություն 3

Կարդացի, վարչապետ կոչեցյալի, երեկ Եղեգնաձորում արտասանած հերթական բարբաջանքները։ ․․․Եվ նորից՝ Նախիջևան-Ադրբեջան միջանցքի, այսպես կոչված ճանապարհների ապաշրջափակման մասին։ 

Դեռ մի կողմ թողնենք, որ այսօր, «ապաշրջափակում» կոչվածը, նշանակում է Հայաստանի մահը։

Լավ, այդ վարչապետ կոչված երևույթը, իսկապես բացարձակապես զու՞րկ է, չեմ ասում ազգային, գոնե մարդկային արժանապատվության  տարրական զգացողությունից։ Չբավարավելով, իրեն նվիրած Արցախից, պահելով և նվաստացնելով մեր հարյուրավոր գերիներին, Ադրբեջանի նախագահ կոչեցյալը, գարշացուցահանդեսներով և գարշահռետորաբաանությամբ շարունակում է նվաստացնել մեզ բոլորիս։

Եվ Հայաստանի վարչապետ կոչեցյալն այս ամենը, հազարավոր զոհերի հիշատակն անտեսելով, փաստորեն սողում է «բարեկիրթ» մարդու առջև։
«Թքում են երեսին, ասում է անձրև է գալիս»։