Լուկաշենկոն և Պուտինը կարևոր հարցեր կքննարկեն․ ի՞նչ է հայտնի

Լուկաշենկոն և Պուտինը կարևոր հարցեր կքննարկեն․ ի՞նչ է հայտնի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 19-ին Մինսկում բանակցություններ կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այդ մասին հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից, փոխանցում է BelTA-ն։
Պետությունների ղեկավարները կքննարկեն նախկինում ընդունված միութենական ծրագրերի 
իրականացման ընթացքը, առաջին հերթին՝ առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում։ 
Բանակցությունների օրակարգում գլխավոր թեմաներից մեկը կլինի էներգետիկ ոլորտում համագործակցությունը։

Նախագահները նաև մեծ ուշադրություն կդարձնեն անվտանգության հարցերին և կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Այնուհետ Լուկաշենկոն և Պուտինը կշարունակեն անհատական ​​բանակցությունները, որից հետո ակնկալվում է, որ նրանք հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն լրագրողների հարցերին: