Մադրիդյան սկզբունքները քննադատում է այն անձը, ով ստորագրել է մեր դժբախտության շղթայի հիմքը

Մադրիդյան սկզբունքները քննադատում է այն անձը, ով ստորագրել է մեր դժբախտության շղթայի հիմքը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցին՝ ընդգծելով, թե Մադրիդյան սկզբունքները քննադատում է այն անձը, «ով ստորագրել է մեր այս դժբախտության շղթայի հիմքը` 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը»:

Ընդդիմադիր պատգամավորն առաջարկել է Մադրիդյան սկզբունքները, այդ թվում՝ միջազգային իրավական իմաստով, համեմատել այս իշխանությունների յուրաքանչյուր գործողության ու փաստաթղթի հետ, որի հետ առերեսվում են չորս տարուց ավելի:

«Տապանաքարից է խոսում անձը, ում թիվ մեկ պատասխանատու լինելու ժամանակ հազարավոր, հասկանում եք, հազարավոր հերոս տղերք են մարտիրոսվել:

Արցախի հարցի բանակցային գործընթացից դժգոհում է այն անձը, ով բանակցությունները հասկանում էր հետևյալ կերպ. «Արցախը Հայաստան է և վերջ, սկսում եմ իմ սեփական կետից, ինչ ուզում բանակցում եմ․..»:

Նման բովանդակություն, սուտ ու կեղծիք ու նույնիսկ այս օրհասական պայմաններում պառակտում քարոզող անձի շուրջ համախմբում հնարավոր չէ, կարծում եմ՝ դա դարձավ ակնհայտ նաև այն անձանց համար, որոնք դա տեսականորեն փորձում էին պատկերացնել», -Facebook-ում գրել է Վարդևանյանը: