Բաքուն կրկին հակահայկական հայտարարություն է արել

Բաքուն կրկին հակահայկական հայտարարություն է արել

Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Հայաստանը նպաստում է թմրանյութերի անօրինական շրջանառության Ղարաբաղյան հակամարտության գոտում եւ «գրավյալ տարածքներում»։

«Հայաստանը ստեղծում է բարենպաստ պայմաններ գրավյալ տարածքներում ընկերությունների գործունեության համար, ինչպես նաեւ նպաստում է գրավյալ տարածքներում հանցավորության աճին եւ թմրանյութերի անօրինական շրջանառությանը։ Դա իր հերթին բերում է միջազգային ահաբեկչության եւ թմրաբիզնեսի ընդլայնմանը»,- OXU.az-ի փոխանցմամբ ասել է Ադրբեջանի վարչապետը։

Մամեդովը նաեւ նշել է, որ պետք է դադարեցնել այդ շրջաններում դրամական փոխանցումները եւ ֆինանսատնտեսական գործունեությունը, ինչպես նաեւ ներդրումային հոսքը, «այդ երեւույթները կանխելու համար»։

Նա նաեւ կոչ է արել բոլոր պետություններին քայլեր ձեռնարկել եւ թույլ չտալ, որ իրենց ֆինանսատնտեսական ոլորտի ներկայացուցիչները գործունեություն ծավալեն ԼՂՀ-ում։