Ինչու է ալկոհոլի հաճախակի օգտագործումը վտանգավոր․ նոր գիտական բացահայտում

Ինչու է ալկոհոլի հաճախակի օգտագործումը վտանգավոր․ նոր գիտական բացահայտում

ԱՄՆ Ռատգերյան համալսարանում պարզել են, որ ալկոհոլի հաճախակի կամ չափազանց հաճախակի օգտագործումը կամ էլ խրոնիկ ալկոհոլիզմը կարող է բերել գեների ակտիվության տեւական փոփոխության։ Այս մասին հայտնում է MedicalXpress հանդեսը։ Մասնագետները ուսումնասիրել են մարդու վարքագծի կարգավորման մեջ ներգրավված PER2 եւ POMC գեները։ Առաջին գենը պատասխանատու է մարդու օրգանիզմի կենսաբանական ժամացույցի, երկրորդը՝ ձեւավորում է սթրեսի հանդեպ ռեակցիան։ Ուսումնասիրությունները պարզել են, որ չափավոր կերպով ալկոհոլ օգտագործողների մոտ, ինչպես նաեւ հարբեցողների ու ալկոհոլիկների մոտ այս գեների աշխատանքում կան տարբերություններ, քանի որ առկա են տարբերություններ այս խմբերում տվյալ գեների մեթիլայնացվածության աստիճանում։ Այսպես հարբեցողներն ու արդեն քրոնիկ ալկոհոլիկները ունեն բարձր մեթիլայնացվածության աստիճան, ինչը ճնշում է գենի բնականոն աշխատանքին եւ նվազեցնում է այն արագությունը, որով գեները սպիտակուց են ատադրում։ Ընդ որում, գենի ճնշման հավանականությունը կախված է ալկոհոլի օգտագործման հաճախականությունից։