Ռուս զինվորի ոճրագործությունը «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի հիմքում 

Ռուս զինվորի ոճրագործությունը «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի հիմքում 

2015թ.-ին Գյումրիում ռուս զինվորի կողմից կատարված սահմռկեցուցիչ ոճրագործությունը հիմք է հանդիսացել կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի համար՝ ստեղծելու «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» նոր գեղարվեստական, լիամետրաժ ֆիլմը։ Ռեժիսորները ստեղծել են դեպքերի զարգացման իրենց մեկնությունն ու հանգուցալուծումը։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա փետրվարին՝ Ռոտտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, իսկ սեպտեմբերի 27-ից այն հնարավոր է դիտել հայաստանյան բոլոր կինոթատրոններում։ 

«Ֆիլմում արտացոլված է կրոնի, բռնության, քաղաքականության ու վախի էությունը, ու չնայած նրան, որ ֆիլմը շատ անձնական է, քանի որ հիմնված է իրական դեպքերի վրա, այն շատ համամարդկային է։ Սա ընկալումից է կախված, այն կարող է համեմատվել Դոստոևսկու վեպի հետ, լինելով նույնքան խորը։ Իմ առաջին տպավորությամբ՝ սա լուռ ֆիլմ է. ճիչ բռնության մասին, այն հակասություն է, թե ինչպես մենք՝ որպես մարդ արարած կկրթենք մեր երեխաներին։ Արդյո՞ք մենք կփոխանցենք նրանց մեր դաժանությունը, մեր վարքագիծը»,-ասել է կինոգետ, Ռոտտերդամի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրի ղեկավար Էդվին Կարելսը: