Hraparak.am-ը միայն ապրիլին ունեցել է 330 հազար նոր այցելու 

Hraparak.am-ը միայն ապրիլին ունեցել է 330 հազար նոր այցելու 

Չնայած մեզ «դիսլայք» անելու, ֆեյսբուքյան արշավներ կազմակերպելու տարաբնույթ ինքնաբուխ և ոչ ինքաբուխ «նախաձեռնություններին» ու կոչերին, Hraparak.am-ը վերջին մեկ տարում դիտումների անշեղորեն աճ է արձանագրել, ինչը խոսում է այն մասին, որ մեր ընթերցողների լսարանն անընդհատ ընդարձակվում է եւ մենք կարողանում ենք բավարարել ավելի ու ավելի լայն պահանջներ։

Եւ ընթերցողը գնահատում է մեր աշխատանքը, անգամ եթե իշխանության եւ իշխանամերձ տարբեր օղակներում մեզ չեն սիրում եւ մեզ բոյկոտելու կոչեր են հնչեցնում։ 

Միայն ապրիլ ամսին մեր կայքն ունեցել է 330 հազար բոլորովին նոր այցելու։ Այսինքն՝ մեր մշտական լսարանը համալրվել է 330 հազար նոր ընթերցողով՝ ունիկալ այփիներից, ինչն, անշուշտ պարտավորեցնող է եւ խոսում է այն մասին, որ մեր աշխատանքն ընթերցողները գնահատում են։ 

Նշենք նաեւ, որ այս ցուցանիշներին մենք հետեւում են «Գուգլ անալիտիքս»-ի եւ similarweb-ի հաշվումների համակարգով։