Ի՞նչ է լինում այն ոստիկանների հետ, ովքեր տարբերակված մոտեցում են ցուցաբերում

Ի՞նչ է լինում այն ոստիկանների հետ, ովքեր տարբերակված մոտեցում են ցուցաբերում

Ոստիկանության շտաբի պետ գնդապետ Արմեն Ղուկասյանին հարցրինք, թե քննության առարկա դառնո՞ւմ են դեպքերը, երբ ոստիկանները տարբերակված մոտեցում են ցուցաբերում քաղաքացիների նկատմամբ։ Մասնավորպես Մանվել Գրիգորյանի պաշտպանները պնդում էին, որ իրենց վրա հարձակվելու ժամանակ ոստիկան է եղել տարածքում, սակայն չի արձագանքել ոստիկանների գործողություններին, դա էլ այն բանի ֆոնին, որ նախկինում ցուցարարները բավականին կոշտ վերաբերմունքի էին արժանանում ոստիկանների կողմից․ «Իհարկե նման ցանկացած իրավախախտման համարժեք պատասխան տրվում է, հնարավոր է, որ ոստիկանը չի արձագանքել, նման դեպքում վստահաբար այդ ոստիկանը արժանացել է պատասխանատվության։ Անկախ այն բանից, թե դա որ միջոցառումների ժամանակ է տեղի ունեում»։

Իսկ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ հավելեց․ «Երբեմն որոշ անհատներ, որոնք սիրողական մակարդակով գնահատականներ են հնչեցնում, ցանկացած ահազանգ ոստիկանությունում քննության առարկա դառնում է, բայց կան դեպքեր, որ օգտատերը պահանջում է ոստիկաններից ավելին, քան նրանք օրենքը թույլ է տալիս»։