Կհանդիպեն Փաշինյանն ու Ալիեւը․

Կհանդիպեն Փաշինյանն ու Ալիեւը․

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ առաջիկայում հանդիպելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Ռուսաստանցի բարջրաստիճան պաշտոնյան նաեւ ասել է, որ նախատեսվում է նաեւ հանդիպում Մնացականյան-Մամեդյարով ֆորմատով։ «Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը եւ մաղթում, որպեսզի դրանք լինեն շարունակական։ Այս ուղղությամբ աշխատում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Առաջիկայում կան նոր հանդիպումներ, ես այդպես եմ հասկանում, տարբեր մակարդակներում, պետությունների ղեկավարների եւ ԱԳ նախարարների։ Հանդիպումները պետք է լինեն լավ նախապատրաստված, որպեսզի լինեն բովանդակային՝ սուբստանտիվ եւ ռեալ արդյունքներ ապահովեն առաջ շարժվելու համար»,- Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կարասինը։ Նա նկատել է, որ անհրաժեշտ է միջազգային դրության կանխատեսելիություն Ղարաբաղյան խնդրի շուրջ։ «Մենք նկատում ենք, որ վերջին ամիսներին այն հանդարտությունը որ կա, այն հարաբերական կանխատեսելիությունը որ կա, դարձել է բնորոշ։ Բոլոր համանախագահ երկրները միասնական են այն հարցում, որ ուժային սցենարները պետք է բացառվեն։ Իհարկե բոլորս կուզենայինք, որ արդյունքները արագ լինեին։ Սակայն պետք է լինել իրատես եւ առաջնորդվել առողջ բանականությամբ»,- նկատել է Կարասինը։