Ոստիկանության Արարատի մարզային վարչությունը նոր պետ ունի

 Ոստիկանության Արարատի մարզային վարչությունը նոր պետ ունի

ՀՀ ոստիկանության պետ Ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանը նշանակվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ։

Օսիպյանի մեկ այլ հրամանով Հրաչ Խոստեղյանն ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից։

Հ․ Խոստեղյանի գլխավորած Ոստիկանության Շենգավիթի բաժինը 2016 թվականին ճանաչվել է տարվա լավագույն ստորաբաժանում։

ՀՀ ոստիկանություն