Կոչ են անում սկսել պայքարի գործողություններ

Կոչ են անում սկսել պայքարի գործողություններ

ԱՄՆ-ում սենատորները կոչ են արել բազմաղգ համատեղ պայքարի գործողություն սկսել ընդդեմ Ռուսաստանի, այն բանից հետո, երբ տեղի ունեցավ Կերչի նեղուցում հայտնի ռուս-ուկրաինական ծովային բախումը։ Որպես հիմնավորում գործողության, ամերիկյան կողմը շեշտում է Սեւ ծովում ազատ նավագնացության ապահովումը։ Նախագիծը հավանության է արժանացել ԱՄՆ 100 սենատորներից 41-ի կողմից։ Հայտարարությունը պարունակում է նաեւ կոչ ՆԱՏՕ-ին ակտիվացնել իր ներկայությունը Սեւ ծովում հանուն միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության պաշտպանության, ազատ նավագնացության ապահովման եւ Եվրոպայում ռուսական ագրեսիայի զսպման։