«Ռեալը» դուրս է եկել եզրափակիչ

«Ռեալը» դուրս է եկել եզրափակիչ

Ֆուտբոլի Աշխարհի ակումբային առաջնությունում Մադրիդի արքայական ակումբը դուրս է եկել եզրափակիչ՝ 3։1 հաշվով հաղթելով «Կասիմ Անտլերսին»։ Երեք գոլերի հեղինակ էլ դարձել է Գարետ Բեյլը։ Հանդիպումը տեղի է ունեցել Աբու Դաբիում։ «Կասիմ Անտլերսից» միակ գոլի հեղինակ է դարձել Դոյը։ Եզրափակչում արքայական ակումբը կհանդիպի այն ակումբի հետ, ով կհաղթի «Տիվեր Պլեյթ»-«Ալ Այն» հանդիպմանը։