Պավել Դուրովը քննադատել է Whatsapp-ը

Պավել Դուրովը քննադատել է Whatsapp-ը

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ WhatsApp-ը երբեք չի եղել ու չի կարող լինել անվտանգ օգտատերերի համար: Այս մասին նա հոդված է հրապարակել` «Ինչու WhatsApp-ը երբեք անվտանգ չի լինի» վերնագրով:

Ըստ Դուրովի, WhatsApp-ի ղեկավարությունը կանխամտածված կերպով աշխատում է ոչ թափանցիկ կերպով, որպեսզի մասնագետները չկարողանան բացահայտել իրենց փնթի վերաբերմունքն օգտատերերի հանդեպ: Դուրովը նկատում է, որ ամեն անգամ, երբ որեւէ խոցելի բան է հայտնաբերվում ու վերացվում WhatsApp-ում, անմիջապես վերջինիս փոխարեն մեկ այլ բան է հայտնվում:

Նա նաեւ կարծում է, որ Facebookի ղեկավարությունը ազդում է WhatsApp-ի վրա՝ ստիպելով վերջինիս մասնագետներին թողնել, այսպես ասած, խոցելի կետեր` հատուկ ծառայությունների համար:

Ուշագրավ է այն, որ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Իրանն ու Ռուսաստանը չեն պայքարում այս ամենի դեմ, ինչը կարող է վկայել այն մասին, որ վերջիններիս հատուկ ծառայությունների ու Facebook-ի ու WhatsApp-ի միջեւ կա համագործակցություն: