ՌԴ-ն չի քննարկում ԼՂ–ից խաղաղապահների դուրսբերումը ոչ Երևանի, ոչ էլ Բաքվի հետ 

ՌԴ-ն չի քննարկում ԼՂ–ից խաղաղապահների դուրսբերումը ոչ Երևանի, ոչ էլ Բաքվի հետ 

Մոսկվան Բաքվի և Երևանի հետ չի քննարկում ԼՂ–ից ռուս խաղաղապահների դուրսբերումը: 
Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է դիվանագիտական իրազեկ աղբյուրը:

«Մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկություններն այն մասին, որ ՌԴ ՊՆ պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է ԼՂ–ից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը, իրականությանը չեն համապատասխանում»,– ասել է նա:

Նա նշել է, որ խոսքը ռուսական խաղաղապահ զորակազմի ընթացիկ գործունեության հարցերով պլանային շփումների մասին է: