ՆԱՏՕ-ում սկսվել է աննախադեպ խորը ճգնաժամ․ The Times

ՆԱՏՕ-ում սկսվել է աննախադեպ խորը ճգնաժամ․ The Times

Բրիտանական The Times-ը գրում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում, պայմանավորված Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համալիրների գնման հետ, առաջացել է աննախադեպ խորը ճգնաժամ։ Պարբերականի իրազեկ աղբյուրները նշում են, որ Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում ի հայտ եկած աննախադեպ խնդիրները, կարելի է ասել դաշինքում առաջացրել են վերջին տասնամյակների ամենախորը ճգնաժամը։ Պարբերականի զրուցակիցը նկատել է, որ հենց Թուրքիան իր զինանոց ընդունի ռուսական համալիրները եւ շահագործի, այլեւս լիարժեք անդամ չի կարող լինել ՆԱՏՕ-ում։ Բացի այդ, հիմա կա մտայնություն, որ ռուսական սպառազինություններ գնելով խաթարվեց թուրք-ամերիկյան վստահությունը եւ հնարավոր է Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ գործակցությունն այլեւս չլինի նախկինի նման։ Ամեն դեպքում, Պենտագոնում հույս ունեն, որ թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների վրա այն չի ազդի։