Նիհարելու իմպլանտատ են ստեղծել

Նիհարելու իմպլանտատ են ստեղծել

ԱՄՆ Մեդիսոն քաղաքում գործող Վիսկոնսինի համալսարանում ստեղծել են իմպլանտատ, որը կարող է դառնալ ապագայի զենքն ընդդեմ ավելորդ քաշի եւ ճարպակալման։ Այս մասին հայտնում է «Լայֆը»՝ հավելելով, որ այն կարող է նվազեցնել մարդու ավելորդ քաշի 40 տոկոսը։ Իմպլանտատը ունի հետեւյալ աշխատանքի ձեւը, այն մի փոքր ուտելուց հետո ստեղծում է էլեկտրական ազդակներ, որոնք հաղորդվում են ուղեղին եւ առաջացնում հագեցվածության զգացողություն։

Նման ազդակ ստեղծում է ստամոքսը՝ այն ուղարկելով ուղեղին եւ առաջացնելով հագեցվածության զգացողություն։ Այդ կերպ, իմպլանտատը մի տեսակ սկսում է խաբել գլխուղեղին։ Գլխուղեղը մտածում է, որ այդ ազդակը ստացել է ստամոքսից եւ առաջացնում է արդեն հագեցման զգացողությունը եւ անձի մոտ ուտելու ցանկությունը մարում է մի փոքր ուտելուց հետո իրեն կուշտ զգալով։ MedicalXpress-ն էլ մանրամասնում է, որ այդ իմպլանտատը մարդու օրգանիզմում ներդրվում է եւ բացարձակապես անվտանգ է։