Արգենտինայի փոխնախագահը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Արգենտինայի փոխնախագահը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Առաջին ատյանի դատարանը Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Քիրշներին կոռուպցիոն գործով դատապարտել է վեց տարվա ազատազրկման, ինչպես նաև նրան ցմահ արգելել են պետական ​​պաշտոններ զբաղեցնել, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։

Դատախազությունը խնդրել է փոխնախագահին դատապարտել 12 տարվա ազատազրկման։ Դատախազ Դիեգո Լուչիանին գործն անվանել է «կոռուպցիոն ամենամեծ մանևրը» երկրի պատմության մեջ։ Նա նաև խնդրել է ցմահ զրկել բոլոր մեղադրյալներին պետական ​​պաշտոններ զբաղեցնելու իրավունքից և բռնագանձել միլիոն դոլար։

Արգենտինայի կառավարությունը դատապարտել է դատախազի պահանջը՝ Քիրշներին ազատազրկելու մասին՝ ասելով, որ «Քիրշներին վերագրվող արարքներից ոչ մեկն ապացուցված չէ, և նրա դեմ ուղղված բոլոր մեղադրանքները վերաբերում են միայն այն գործառույթներին», որոնք նա կատարել է նախագահ եղած ժամանակ։

Քիրշները Արգենտինայի նախագահ է եղել 2007 թվականի դեկտեմբերից մինչև 2015 թվականի դեկտեմբերը՝ այս պաշտոնում փոխարինելով ամուսնուն՝ Նեստոր Քիրշներին։