Հրթիռային միջադեպի պատճառով Լեհաստանի բանակում հատուկ ռեժիմ է

Հրթիռային միջադեպի պատճառով Լեհաստանի բանակում հատուկ ռեժիմ է

Լեհաստանի իշխանությունները բարձրացրել են մի շարք զորամասերի մարտական պատրաստությունը՝ Ուկրաինայի սահմանի մոտ տեղի ունեցած հրթիռի պայթյունից հետո։

Այդ մասին հայտարարել է երկրի կառավարության մամուլի քարտուղար Պետր Մյուլերը։

«Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ներդրվել են ընթացակարգեր, որոնք նախատեսված են նման իրավիճակում, այդ թվում՝ որոշում Լեհաստանի տարածքում որոշ զորամասերի մարտական ​​պատրաստության բարձրացման և ուժային այլ կառույցների որոշ ստորաբաժանումների մարտունակության բարձրացման մասին»,- Մյուլերին խոսքերն է մեջբերում Reuters-ը: